Վերլուծական

Ազատ առևտրային գոտի՝ Նախիջևանում. քաղաքագետը մեկնաբանում է Թուրքիայի նախաձեռնությունը


Թուրքիան նաև տնտեսական ներկայություն է ապահովում Նախիջևանում, ինչը շատ ուղիղ վտանգ է համարում Հայաստանի պետական շահերի համար քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա հորդորում է հայկական կողմին քննարկումներ սկսել Մոսկվայի հետ ու պարզել, թե ինչու է խնամակալության տակ գտնվող տարածում Թուրքիան փորձում ազատ առևտրային գոտի ստեղծել:

Անկարան ազատ առևտրի գոտի է ստեղծում Նախիջևանի հետ՝ հայտարարում է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհադ Զեյբեկչին:  Նա «Միլիեթին» տեղեկացրել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներն արդեն ստեղծված են և Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն արդեն տեղակայվել են Նախիջևանում: Ազատ գոտում առևտուրը  չի տարբերվի Թուրքիայի մյուս քաղաքների հետ իրականացվողից: Գործարքները կիրականացվեն թուրքական լիրայով:

Վերջերս երկու կողմերը հանգել են համաձայնության, որը ենթադրում  է Թուրքիայի աջակցությունը Նախիջևանից ներկրումներին: Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Նախիջևանի ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը: Ի՞նչ է սա նշանակում և որքանո՞վ է այն իրագործելի՝ հաշվի առնելով, որ Նախիջևանը պրոտեկտորատ է, այսինքն խնամակալությամբ է տրված Ադրբեջանին:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Նախիջևանը դիտարկվում է  իբրև հատուկ ուշադրության կետ:

Իսկ որքանո՞վ հնարավոր նման ծրագրի իրագործումը խնամակալությամբ տրված տարածքում: Այս հարցում տրամագծորեն հակառակն է պնդում քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Իսկ Թուրքիայի կողմից Նախիջևանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծումը քաղաքագետը շատ վտանգավոր քայլ է համարում, մենք պետք է պաշտպանենք ՀՀ-ի պետական շահերը: Սա նշանակում է թափանցում արդեն Արևելյան Հայաստան՝ ասում է:

Թուրքիան քաղաքական ներկայությունից բացի փորձում է տնտեսական ներկայություն ունենալ նաև տեղում, ինչը ռազմավարական իմաստով Անկարայի կողմից  տնտեսական յուրացում է նշանակում՝ պարզաբանեց Շիրինյանը:

Back to top button