Քաղաքական

Փորձում են պարզել, թե ինչ է ուզում Բաքուն


Ինչ է ուզում Բաքուն, ինչպես են միջնորդներն արձագանքում սահմանագոտում վերջին սադրանքներին: ՄԽ-ն այսօր Բաքվում է,  ռուս համանախագահ Իգոր Պոպովը ցավով է խոսել սահմանային վերջին միջադեպերի մասին ու նշել, որ Երևանում ու Բաքվում նախագահների հետ հանդիպումները հիմք են տվել ասելու, որ կողմերը խաղաղ բանակցությունների  շարունակման կողմնակից են:

Սահմանային լարվածության մասին կարելի է միշտ խոսել, հակառակորդը ամեն օր է խախտում հրադադարն ու կրակոցներ արձակում Արցախի ուղղությամբ, ցավոք հայկական կողմը վերջին լարվածության հետևանքով 4 զոհ տվեց, ինչը ևս մեկ անգամ խնդրին անդրադառնալու և իրավիճակը վերլուծելու հնարավորություն է: Ինչ է կատարվում սահմանագոտում: Շատ փորձագետները Ադրբեջանի որդեգրած վարքագիծը բնորոշում են այսպես ասած արնաքամ անելու գործելաոճ:

Ամեն անգամ 1 — 2, կամ ավելի զոհեր տալով, խաղաղ պամաններում, փորձում է ջլատել ուժերն ու թուլացնել հայկական կողմին: 2016 թվականի ապրիլից հետո հասկանալով, որ ռազմական գործողությունների միջոցով չի կարողանում առաջընթաց գրանցել, անցել է այլ տակտիկայի:

«Ռազմինֆո» մասնագիտացած կայքի վերլուծաբաններ Գարիկ Հարությունյանն ու Տարոն Հովհաննիսյանը մինչդեռ հակառակորդի ակտիվացումը սահմանագոտում մի շարք հանգամանքներով են պայմանավորում, մասնավորապես՝ ներքին խնդիրներից հանրությանը շեղելու միջոց են համարում:

Այս պահին ուժերի բալանսը սահմանագոտու ողջ երկայնքով, վերլուծաբանի կարծիքով, պահպանվում է: Իսկ  լարվածությունից խուսափելը միայն հայկական կողմով պայմանավորված չէ: Հայկական կողմը չպետք է  խուճապի չմատնի հակառակորդին ու չպետք է խուճապի մատնվի: Իսկ միջազգային հանրությունից լարվածության թուլացում ակնկալելը ռոմանտիկ երազանքի է վերածվել՝ կարծում նա: Ռազմական գործողությունների համար նպաստավոր ֆոնն այսօրվա դրությամբ թեև  բացակայում է, սակայն միշտ պետք է հիշել, որ Բաքուն անկանխատեսել է՝ ասաց  Գարիկ Հարությունյանը

ԵԱՀԿ ՄԽ-ն այսօր Բաքվում է, և միջնորդների այցը մեկնաբանելով՝ Իլհամ Ալիևի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, թե  իբր  Ադրբեջանը երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից: ՄԽ-ի ռուս համանախագահ Իգոր Պոպովը մինչդեռ պատկերը բոլորովին այլ կերպ է նկարագրում:

ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ հակամարտության կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը: «Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում քննարկումների արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ երկու երկրների նախագահները խաղաղ բանակցությունները  շարունակման կողմնակից են»,- ասել է ռուս դիվանագետը:

Ի դեպ՝ Իգոր Պոպովը նշել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորն ափսոսանք են զգում առաջնագծում վերջին դեպքերի առնչությամբ գրում է ԱՊԱ-ն:

Դիվանագետը նշել է, որ քննարկել է վերջին օրերին առաջնագծում լարվածությունն Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ:

«Մենք շատ ենք ցավում տարածաշրջան համանախագահների այցի նախօրեին հրադադարի ռեժիմի լուրջ խախտման դեպքերի առնչությամբ: Պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն: Մենք կանենք մեզնից կախված ամեն բան՝ լարվածությունը նվազեցնելու համար»,- Բաքվում հայտարարել է դիվանագետը:

Ընդգծելով, որ «համանախագահների վերջին հայտարարությունը հասցեագրված էր՝  ռուս համանախագահը պարզաբանել է, որ հիմնական ուղերձն ուղղված էր շփման գծի երկայնքով լարվածության նվազմանը:

Back to top button