Հասարակություն

Տուրիզմիր զարգացման համար լավ ճանապարհներ են հարկավոր


Վանաձոր Դիլիջան մայրուղու 20 –րդ կմ-ի վրա է գտնվում Լոռու մարզի Մարգահովիտ կամ Համզաչիման գյուղը, որտեղ զարգացած է անասնապահությունը: Գյուղում ճանապարհներն անբարեկարգ են, որի կառուցմամբ  ու ներդրողներին գյուղ բերելով, հնարավոր է զարգացնել տուրիզմը:  Գյուղի տարածքում նախկինում եղել են հանգստյան տներ, որոնք սեփականաշնորհումից հետո չեն գործում: Հանգստյան գոտի ունենալու համար դարձյալ պետք է ճանապարհի խնդիր լուծել:

 

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից 13-ամյա Հովհաննեսը հասակակիցների հետ ամիսը մի քանի անգամ գնում է  Դիլիջան  և իր հետաքրքրությունների սահմաններում ուսումնասիրում , սովորում և բացահայտում է նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու գաղտնիքները: Նրան  ավելի շատ հետաքրքում է ռոբոտաշինությունը: Անվճար ուսուցման համար ստիպված է հաղթահարել անբարեկարգ ճանապարհը: Ճանապարհների խնդիրն առաջին հերթին հուզում է համայնքի ղեկավար Սամվել Անանյանին: Անցած տարի համայնքի ներդրմամբ և  բարերարի միջոցներով հիմնանորոգվել է 1.5կմ ճանապարհ, 300մ  էլ՝ ֆինանսավորել է կառավարությունը:  ,, Եթե ամեն տարի կարողանանք սեփական բյուջեով 500մ ճանապարհ նորոգենք, լավ կլինի, բայց միջհամայնքնային ճանապարհների վիճակն է ավելի վատ, Լորմոնտովո, Ֆիալետովո,Մարգահովիտ գյուղերն իրար կապող ճանապարհը, որի պատճառով ուսանողները դասից ուշանում են,,- ասաց գյուղապետը

Համայնքային բյուջեն սեփական եկամուտներով չեն կարողանում  համալրել, քանի որ գյուղացիները մեծամասամբ հրաժարվում են սեփականաշնորհված հողերից: Հողահանդակները հեռագնա են, չմշակելով վերածվել են խոտհարքերի: Խոտհարքի է վերածվել նաև Սեյրան Դանիելյանի սեփականաշնորհված հողամասը. ,, Չեմ մշակում, հիմա ճանապարհ չկա, բայց չեմ ահնձնում, հողի հարկն էլ վճարում եմ,,:

Մինչդեռ տարիներ առաջ նշած հողատարածքներում հեկտարներով կարտոֆիլ է ցանել ու վաճառել, իսկ վերջին տարիներին՝ հրաժարվել, ասելով, թե  պահանջարկ չկա: Հիմա կարտոֆիլ մշակում է  տնամերձ հողամասում, միայն իրենց օգտագործման համար օրգանական սնունդ է ստանում, քանի որ պարարտանյութի փոխարեն գոմաղբով է սնուցում հողը:

Գոմաղբն էլ է տանից, Սեյրան Դանիելյանը  ապրելու միջոցներ ստեղծում է,  աշխատում է,  անասնապահութմաբ էլ է զբաղվում, տարածքի կանաչը բավարարում է խոշոր և մանր եղջերավոր անասուն, և խոզ պահելու համար: Նա ամուր է կանգնած իր հողի վրա, քանի որ սիրում է իր գյուղը, այլապես կարող էր տեղափոխվել այլ բնակավայրեր: Արցախում էլ տուն ունի, տղան այնտեղ է աշխատում:

Գյուղում մեծամասամբ զարգացած է անասնապահությունը, հաշվառված է 2500  գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 1600 գլուխ ՝ մանր, 500 գլուխ  խոզ: Կաթը հանձնում են գյուղում գործող  կաթնամթերք վերամշակող ձեռնարկությանը կամ անհատների՝ 1 լիտրը 140 դրամով:

Համզաչիման կամ Մարգահովիտ գյուղի տարածքն ունեցել է  հանգստի գոտի,  հանգստյան տներ, որոնք  մասնավորեցվել են ու չեն գործում:  Տուրիզմի զարգացման համար Մարգահովիտը հիմա էլ է գրավիչ  իր կլիմայով և  բուսականությամբ, սակայն ներդրողներ չկան:

Տուրիզմը զարգացնելու համար նորից վերադառնում ենք առաջին հարցին՝ ճանապարհների կառուցմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button