ԿարևորՎերլուծականՔաղաքական

Քրդերի համար Հայաստանի ռադիոն «ազատ երկրի ազատ ձայնն է». Իրաքյան Քուրդիստանում պատրաստվում են անկախության հանրաքվեի

Վերջին շրջանում շատ է խոսվում, թե մոտ ապագայում Հայաստանը տարածաշրջանում ունենալու է նոր հարեւան՝ Իրաքյան Քուրդիստանը։ Իրաքի քրդաբնակ ինքնավար նահանգներում սեպտեմբերի 25-ին արդեն նախատեսված է անկախության հանրաքվեն, այն հետաձգվել չի կարող՝ հայտարարել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսուդ Բարզանին: Սակայն սա հանրաքվեի առաջին դեպքը չէ: Դեռեւս 2005-ին հանրաքվե կազմակերպվել էր եւ բնակչության 99.8 տոկոսն արտահայտվել էր անկախության օգտին: Որքանո՞վ է իրատեսական անկախության հանրաքվեի անցկացումն այս անգամ եւ ինչ արդյունքներ կտա այն նաեւ տարածաշրջանային զարգացումների ու Հայաստանի հետ հարաբերությունների առումով: Այս հարցի քննարկումներն այսօր արդիական են դարձել նաեւ հենց Հայաստանում:      

նախաձեռնությունը: Ըստ էության՝ աշխարհաքաղաքականության <<խոշոր խաղացող>> պետությունները դեմ չեն նոր պետության ստեղծմանը, միակ ակնարկը կապված է ժամկետների հետ՝ կարծում են, որ այս պահին դեռ նպատակահարմար չէ: Այնուամենայնիվ, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսուդ Բարզանին արդեն հայտարարել է, որ հանրաքվեն տեղի կունենա նախատեսված ժամկետներում՝  սեպտեմբերին:  Այս առումով՝ Հայաստանն արդեն կողմնորոշվել է եւ դեռ երեք ամիս առաջ կառավարությունը որոշում կայացրեց ու հյուպատոսությունը հիմնեց մայրաքաղաք Էրբիլում։

«Այս հյուպատոսության հետ կապված բավականին լուրջ հույսեր է կապում քրդական կողմը, բազմաթիվ քուրդ գործիչներ, իսկ ես հանդիպումներ եմ ունեցել ամենաբարձր՝ եւ վարչապետ, եւ փոխվարչապետ տարբեր գործիչների հետ, կարող եմ փաստել, որ Հայաստանի դեպքում դիսկուրսը բավականին դրական է»,- ասում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը խոսելով օգուտների մասին:

Սակայն եւ նա, եւ շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ Իրաքյան Քուրդիստանի անկախությունը տարածաշրջանում լուրջ տեղաշարժերի կբերի: Ակնհայտ մարտահրավեր այստեղ իրենց համար տեսնում են Թուրքիան ու Իրանը, որոշ մարտահրավերների մասին խոսում են նաեւ Հայաստանի պարագայում։

Ամեն դեպքում, ինչ է սպասվում Հայաստանին, եթե օրերից մի օր քարտեզի վրա հայտնվի նոր հարեւան-պետություն: Վահրամ Պետրոսյանը ակնարկում է, որ Քուրդիստանում հստակ հաշվարկներ ունեն Հայաստանի հետ կապված եւ ոչ միայն Թուրքիայի հետ անկանխատեսելի հարաբերություններում պահեստային տարբերակ ունենալու համար:

«Տնտեսական գործոնը՝ իրենք գտնում են, որ մեծ պոտենցիալ ունեն հայ-քրդական հարաբերությունները: Իրենք մեծ հույսեր են կապում ներդրումների հետ: Նաեւ նշել են այն բնագավառները, որտեղ Հայաստանը կարող է օգտակար լինել: Նշում են կադրային ռեսուրսները եւ մեծ հույսեր են կապում առողջապահության համակարգի հետ: Հույսեր են կապում, որ Հայաստանը նույնիսկ կարող է դառնալ առողջապահական կենտրոն իրենց համար: Գյուղատնտեսության բնագավառում, կրթական համակարգում նաեւ շահագրգռվածություն կա: Իրենք բազմիցս են նշել, որ հարյուրավոր, հազարավոր քրդեր են պատրաստ կրթություն ստանալ Հայաստանում՝ այնտեղ մարտահրավերի պահը մի կողմ թողնենք, ասենք՝ Իրաք, Իրաքյան Քուրդիստանից գալը մեծ թվով ուսանողների: Դա այլ իրողություն է: Սակայն, կա նաեւ մեր դրական իմիջը Քուրդիստանում»:

Քուրդիստանում Հայաստանի դրական իմիջը ձեւավորվել է տարիներ շարունակ: Վահրամ Պետրոսյանը նշում է, որ Հայաստան եկած իր քուրդ հյուրերը պարտադիր խնդրում են իրենց ցույց տալ Ռադիոտան շենքը: Այն, պարզվում է, հատուկ նշանակություն ունի քուրդ ազգի համար, քանի որ հենց Հանրային ռադիոյով են մշտապես հեռարձակվել քրդերեն լեզվով հաղորդումները: «Քուրդ գործիչները, ովքեր այցելում են Հայաստան եւ ինձ խնդրում են գոնե ցույց տալ Ռադիոտունը՝ համբուրում են պատը: Ինքը՝ Մեսուդ Բարզանին, որ գրել է աշխատություն իր հոր մասին գրում է, որ իր հոր՝ լեգենդար Մուսթաֆա Բարզանու համար երեւանյան ռադիոն ազատ երկրի ազատ ձայնն էր: Բազմաթիվ, տասնյակ բաներ կարելի է նշել, որ քուրդ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում տեղ է գտել սա՝ առաջին այբուբենն է այստեղ եղել, առաջին ֆիլմը»:

Բոլորն այս պահին հասկանում են, որ անկախության  հանրաքվեն և անկախությունը դեռևս նույնը չեն: Բայց հանրաքվեի արդյունքները կարող են օգտագործվել տարբեր սակարկումների համար՝ նախ ֆինանսական, հետո հենց Իրաքի տարածքում ավելի բարձր ինքնավարության կարգավիճակ ստանալու համար, ինչն ուղիղ ճանապարհ է դեպի անկախություն: Վերլուծաբանների պնդմամբ՝ Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն որոշ առումով կարող է օգտագործվել նաեւ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, եթե ինչ որ չափով բավարարվի ինքնորոշման իրավունքը, ապա դա եւս մեկ հարված կլինի <<սրբացված>> տարածքային ամբողջականության գաղափարին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button