ԿարևորՀասարակությունՄիջազգային

Հայ ընտանիքին հաջողվել է փրկվել Լոնդոնում բազմահարկ շենքի հրդեհից

Լոնդոնի արևմտյան շրջանում այրված բազմահարկ բնակելի շենքում եղել է նաեւ հայ ընտանիք։ Ինչպես հայտնում է Channel 4 News- ը՝ Մեսրոպ Քասեմջյանին հաջողվել է փրկվել այդ աղետից` օգնելով իր 68- ամյա մորաքրոջը իջնել 17- րդ հարկից։Նրանք կարողացել են իրենց հետ վերցնել միայն բջջային հեռախոսը։

Հեռուստակայանին տված հարցազրույցում Մեսրոպն ասել է. «Մենք դուրս եկանք, բայց ամեն ինչ կորցրեցինք։ Մնացել եմ այն հագուստով, որով փախել եմ» (մանրամասները՝ այստեղ)։

Հունիսի 14- ին Լոնդոնում բազմահարկ շենքի հրդեհից զոհերի թիվը հասել է 30- ի, եւս 70- ը համարվում են անհետ կորած։

Ցուցադրել ավելի
Back to top button