Քաղաքական

Համարժեք գնահատականի կոչ. հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը՝ Ստեփանակերտում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Համարժեք գնահատական եւ կոչ միջազգային հանրությանը. ամփոփիչ բանաձեւում այսպես է արձագանքելու հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը վերջին օրվա իրադարձություններին, որ չորս զինվորի կյանք խլեցին: Համաժողովը բացվել է Ստեփանակերտում  Հայաստանի հանրապետական կուսակցության եւ Արցախի Ազգային ժողովի նախաձեռնությամբ: Դրան մասնակցում են Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված դաշինքների և դրանց մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները եւ Արցախի խորհրդարանական ուժերից երեքը, ինչպես նաեւ մի շարք արտախորհրդարանական կուսակցություններ ՀՀ- ից ու Արցախից:

 

Back to top button