Սպորտ
Norway Chess. Արոնյանը մրցաշարի առաջատարն է


Շախմատի Հայաստան հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 9-րդ տուրում աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ խաղից հետո շարունակում է գլխավորել Ստավանգերի մրցաշարի մրցաշարային աղյուսակը. խաղն ավարտվել է ոչ ոքի:
Արոնյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով և 32-րդ քայլին համաձայնել է ոչ-ոքի արդյունքին:
Մյուս պարտիաներում միավորը կիսել են Նակամուրա-Սո զույգը: Լագրավը և Կարլսենը հաղթանակ են տոնել:
Արոնյանն ունի 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով առավելության էր հասել Սերգեյ Կարյակինի նկատմամբ: