Տնտեսական

Ֆինանսների նախարարը խնայողական պարտատոմսեր է գնել


Ֆինանսների նախարարությունում այսօր լրատվամիջոցներին է  ներկայացվել նոր կայքէջը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարևորել է մասնագիտական քննարկումներին հատկապես մասնագիտական բուհերի ուսանողների  մասնակցության հարցը:  Եվս մեկ խոստման մասին է խոսել ֆինանսների նախարարը՝ արդեն սեփական օրինակով:

 

 

Մեր երկրի ֆինանսների նախարարն առաջինն է օրինակ ծառայում։ Նա սեփական աշխատավարձի մոտ 8 տոկոսով՝ հիսուն  հազար դրամով, գնել է խնայողական  պարտատոմսեր:

Մոտ երկու ամիս առաջ խոստացան ու  այսօր արդեն յուրաքանչյուր  քաղաքացի նախարարի մատնանշած նույն սկզբունքով կարող է տանը նստած խնայողական պարտատոմս ձեռք բերել: Վարդան Արամյանը  թվարկում է  պարտատոմս ձեռք բերելու առավելությունը:

Ապրիլի 25-ից  ներքին պարտքի տեղաբաշխման հարթակը Կենտրոնական բանկից տեղափոխվեց  «ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ» բորսայի հարթակ: Սա, ֆինանսների նախարարի պարզաբանմամբ, որպեսզի պետական պարտքի շուկան ավելի խորը և արդյունավետ դառնա:  Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը քայլը ճիշտ է համարում:

Վահանգն Խաչատրյանը կարծում է, որ «ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ»-ի հարթակը պետք է ավելի ակտիվացնել:  Տնտեսագետը նաև  դրական է գնահատում հայկական  դրամով դրսում պարտատոմսերի թողարկումն ու իրացումը, կարևորում  հատկապես  այսօրվա եվրոբոնդերը նորով փոխարինելը, հակառակ դեպքում՝ Վահագն Խաչատրյանը դեֆոլտի վտանգ է  տեսնում:

Ցուցադրել ավելի
Back to top button