Քաղաքական
Կամո Արեյանը՝ քաղաքապետի առաջին տեղակալ


Երևան քաղաքի ավագանու հունիսի 16-ին գումարված արտահերթ նիuտում ձայների 45 կողմ, 5 դեմ և 12 ձեռնպահ հարաբերակցությամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել ՀՀԿ ավագանու անդամ Կամո Արեյանը: Արտահերթ նիստին մասնակցել է ավագանու 62 անդամ:
Որոշմանը դեմ են եղել «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները: