Հասարակություն

Ինչպես կրթությունն ու աշխատաշուկան մոտեցնել իրար

ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը բուհ-աշխատատեղ շղթայում առկա բացերի վերացում նախատեսող իր նախաձեռնության վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ է ստացել ինչպես պետական կառույցներից, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հասարակական կազմակերպություններից, մտահոգ քաղաքացիներից  ու միջնորդավորված բուհերից: Արձագանքել են Երիտասարդական ուսումնասիրությունների կենտրոնը, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի ղեկավարած Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության նախարարությունները: Բայց արդյո՞ք խնդիրը միայն բուհ-աշխատաշուկա կապի մեջ է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը կարծում է, որ առաջին հերթին մասնագիտական կողմնորոշման հարցում բավականին լուրջ խնդիր ունենք:

 

Յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան բարձրագույն կրթություն ստանա և աշխատի հարմարավետ միջավայրում: Մինչդեռ այսօրվա աշխատաշուկան բոլորովին այլ պահանջարկ ունի, ինչը հաշվի չի առնվում: Այս առումով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը կարծում է, որ մասնագիտական կողմնորոշման հարցում բավականին լուրջ խնդիրներ ունենք:

Խնդիր է նաև տեղեկացվածության պակասը, ինչի արդյունքում ծնողները հաշվի չեն առնում երեխաների նախասիրություններն ու անձնային որակները, ինչպես նաև թյուր կարծիք ունեն միջին մասնագիտական կրթության մասին: Երեխաներին կողմնորոշելու համար համապատասխան աշխատանքներ չեն տարվում նաև դպրոցում: Ի վերջո՝  պետք է հաշվի առնվեն նաև աշխատաշուկայի պահանջները և ոչ թե մոդայիկ մասնագիտությունները:

Փոխարենը՝ շատ ծնողներ և ուսանողներ տուրք են տալիս առավել ընդունված մասնագիտություններին։ Առաջին հերթին կարևորում են դիպլոմը, ապա նոր հմտությունները: Արդյունքում՝ անգամ պահանջված մասնագիտությունների դեպքում շատ շրջանավարտներ հմտությունների բացակայության պատճառով համալրում են գործազուրկների շարքերը, կամ աշխատանք են գտնում, բայց արդեն ոչ մասնագիտությամբ:

Արդյոք այսօրվա ուսանողները վստահ են, որ կգտնեն իրենց տեղը աշխատաշուկայում։

ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանն էլ վերջերս մտահոգություն էր հայտնել, որ  բարձրագույն ուսումնական հաստատությունների շատ շրջանավարտներ դժվարությամբ են իրենց տեղը գտնում աշխատանքի շուկայում, քանի որ մի կողմից գործատուների պարտադիր պահանջն աշխատանքային փորձն է, իսկ մյուս կողմից՝  նորավարտ մասնագետն այդ փորձը ստանալու որևէ հնարավորություն չունի բուհում ուսանելու տարիներին:

Բուհ-աշխատատեղ շղթայում առկա բացերը վերացնելու ուղղությամբ Արման Սաղաթելյանի նախաձեռնությունը անարձագանք չմնաց: Կարճ ժամանակահատվածում  բազմաթիվ առաջարկներ եղան ինչպես պետական կառույցներից, այնպես էլ քաղաքացիական հասարակությունից,  մտահոգ քաղաքացիներից ու միջնորդավորված բուհերից։ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնեց ԱԺ պատգամավորը:

Արման Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում են աշխատանքային հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ, ինչի արդյունքում պարզ կդառնա՝ արդյո՞ք այն փորձը, որը կա, կամ խոստումները, որոնք հնչել են, կդառնան օրենսդրական նախաձեռնություն, թե՞ օրենքը չէ, որ խանգարում է խնդրի լուծմանը:

Back to top button