Մշակույթ

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը

89 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Ալեքսեյ Վլադիմիրովիչը մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Հունվարին նա կոտրել էր ազդրը, իսկ փետրվարին նրան վիրահատել են։ Դրանից հետո նա գրեթե 5 ամիս չի հեռացել հիվանդանոցից:

Հունիսի 14-ին նրա հիվանդասենյակ է եկել քահանան: Դերասանի մտերիմ ընկեր Վլադիմիր Իվանովն ասել է, որ Ալեքսեյ Վլադիմիրովիչը մահացել է քնած ժամանակ։

Ցուցադրել ավելի
Back to top button