Միջազգային

Հրդեհ՝ Բրյուսելի միջազգային օդանավակայանում

Վաղ առավոտից Բրյուսելի միջազգային օդանավակայանը հրդեհի պատճառով արգելափակվել է: Այս մասին հաղորդում է RTL հեռուստառադիոընկերությունը:

Օդանավակայանն արգելափակված է առավոտյան ժամը 5-ից: Էլեկտրականությունն անջատված է, ինչի պատճառով համակարգչային ցանցի խափանումը կաթվածահար է արել ազգային օդանավակայանը:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ թռիչքներ չեն իրականացվում, ուղևորները չեն կարողանում տերմինալի շենք մտնել:

 

Back to top button