Քաղաքական

Հայ խորհրդարանականները կլինեն առաջնագծում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր Արցախ է ժամանել ՀՀ Աժ նախագահի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության անդամներն արդեն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, տեղի է ունեցել երկու խորհրդարանների նախագահների՝ Արա Բաբլոյանի եւ Աշոտ Ղուլյանի առանձնազրույցը:

Այս պահին տեղի է ունենում Հայաստան- Արցախ միջխորհրդարանական պատվիրակությունների  հանդիպումը Արցախի Ազգային ժողովում: Նախատեսված է հանդիպում նաեւ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Վաղը ՀՀ Աժ պատվիրակության անդամները կլինեն առաջնագծում, իսկ երեկոյան կմասնակցեն հայկական կուսակցությունների երրորդ ֆորումին:

Back to top button