Հասարակություն

Արցախում կառուցվող մանկապարտեզի համար 33 հազար դոլար է հավաքվել

Կալիֆորնիայի Բըրբենք քաղաքում «Հայ օգնության միությունը» դրամահավաք է կազմակերպել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «Սոսե» մանկապատեզի կառուցվող շենքի համար։

Հիմնադրամի նախաձեռնությամբ հավաքվել է 33 հազար դոլար, որը կծախսվի մանկապարտեզի կարիքների, այդ թվում անհրաժեշտ կահույքի ձեռքբերման համար՝ հայտնում է Asbarez-ը։

Ստեփանակերտում «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի շինարարության մասին «Հայ օգնության միությունը» հայտարարել էր դեռևս 2015 թվականին։ Սպասվում է, որ դրա բացումը տեղի կունենա 2017 թվականի սեպտեմբերին։

Back to top button