

Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը առավելության է հասել Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
Նույն փուլում Վլադիմիր Կրամնիկն առավելության է հասել Մագնուս Կարլսենի, Անիշ Գիրին՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ։
Լևոն Արոնյանը 5 միավորով գլխավորում է Norway Chess-ի մրցաշարային աղյուսակը։
Մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: