Հասարակություն
Հանրապետության հրապարակից «Զվարթնոց» մեկնեց առաջին երթուղային ավտոբուսը


Հունիսի 14-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, գործարկվել է Երևան — «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների փորձնական երթուղին: Այն կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ երթուղին կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն:
Երթուղին կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։
Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։ Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։