Հասարակություն

Մոսկվա-Երեւան ավտոբվուսի վթարի հետեւանքով տուժածները ՀՀ քաղաքացիներ չեն

Մոսկվա-Երեւան ավտոբվուսի վթարի հետեւանքով տուժածները Հայաստանի քաղաքացիներ չեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Տուժածները Ռուսաստանի քաղաքացիներ են»,- հստակեցրեց ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ի առավոտյան Վորոնեժի մարզում Մոսկվա-Երեւան երթուղով ընթացող ավտոբուսը ջրատարն է ընկել: Ճանապարհային պատահարի հետեւանքով 3 մարդ տուժել է, այդ թվում՝ 2 երեխա: Միջին ծանրության մարմնական վնասվածքներ ստացած տուժողներին տեղափոխել են Բոգուչարի հիվանդանոց: Լուծվում է ավտոբուսի ուղեւորներին հյուրանոցում տեղավորելու հարցը՝ մինչեւ հաջորդ ավտոբուսի ժամանումը:

Ցուցադրել ավելի
Back to top button