Հասարակություն

Լեռնագնացության հեռանկարը՝ Լեռնային Հայաստանում


Զբոսաշրջային սեզոնը բացված է, և լեռնագնացները արահետներն են գծանշում՝ զբոսաշրջիկներին օգնելու և ուղղության ցույց տալու համար: Որքանո՞վ է ՀՀ-ում զարգացած լեռնագնացությունը որպես տուրիզմի ճյուղ և որքանո՞վ են հայերը հակված լեռներ բարձրանալու: Ու թերևս ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է տալիս մարդուն լեռնագնացությունը:

Լեռնային Հայաստանում լեռնագնացությունն այնքան էլ զարգացած չէ, հայերն ավելի հակված են պասիվության, նույնը վերաբերում է նաև հանգստին։ Սակայն լեռներ մագլցելը հաղթանակի մեծ զգացողություն է պարգևում։ Դա կվկայի նա, ով, թեկուզ մեկ անգամ մի բլուր է հաղթահարել: Լեռան գագաթին  մարդիկ կարծես մոտենում  են երկրնքին, ինչից էլ հաղթանակի ու բերկրանքի զգացողությունն է պարուրում: Լեռնագնացները վստահեցնում են, որ լեռան գագաթին զգացողությունները տարբեր են, ամեն ոք յուրովի է մեկնաբանում դա: «Սա ինքնաբացահայտման լավագույն  միջոցն է»,- վստահեցնում է Հայկական արկածային տուրիզմի ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Գրիգորյանը:

«Ինքդ քեզ բացահայտելու ճանապարհ է քո վախերը, տագնապները…»:

Իսկ ավելի ճիշտ է մեկ  անգամ փորձել բարձրանալ որևէ լեռ, ապրել անմոռանալի զգացողություն՝ վստահեցնում է «Հայ լեռնագնացների ընկերակցություն-Հայաստան» հ/կ նախագահ Գևորգ Գասպարյանը։ Նա լեռնագնացությունը նաև փորձություն, ընկերոջը ճանաչելու լավ հնարավորություն է համարում:

7 հազար մետր լեռ բարձրանալու փորձ ունեցող «Հայ լեռնագնացների ընկերակցություն-Լոս-Անջելեսի» գործընկեր Ռոբերտ Ասատրյանը ևս դժվարացավ զգացողությունները փոխանցել:

Բազմաթիվ մեդալների դափնեկիր լեռնային վազորդուհի Թելմա Ղազարյան- Ալթունը շատ տպավորված է Վարդենիսից դեպի Հադրութ ավելի քան 283 կմ վազքով, ինչն իր կյանքի ամենակարևոր քայլն է համարում:

Ուլտրամարաթոնը դրամահավաքի նպատակ ուներ նաև ՀՀ-ում էկոտուրիզմը զարգացնելու համար։ Լեռնագնացներն արդեն Հայաստանի առավել հայտնի 40 արշավային արահետներ են գծանշել, որպեսզի տուրիստը չշփոթվի ու չմոլորվի: Առաջնահերթ է նաև GPS համակարգերի կիրառության հնարավորության ստեղծումը, ինչն ընթացքի մեջ է: Կա նաև կայք,  որի միջոցով կարելի է  տեղեկություն ստանալ գծանշված արահետների մասին:

Գծանշված արահետների թիվը դեռ կավելանա, սա նոր մեկնարկած նախաձեռնություն է՝ ասում են լեռնագնացները՝ մատնանշելով ՀՀ-ում արկածային տուրիզմի համար առկա հետաքրքրությունները:

«Ունենք 8 արկածային տուրիզմի տեսակներ: Քայլարշավների երկու տեսակ՝  հաքքինգ և տրեյքինգ, պարատլայդինգը, լեռնային  հեծանիվներ՝  մաութբայքինգ կոչվածը, արտաճանապարհային տուրեր, ձիարշավային տուրիզմ, ձմեռային  տեսակների հարցում դեռ շատ անելիք կա ՀՀ-ում»:

Իսկ ընդհանրապես արկածային տուրիզմը մտքի, արագ կողմնորոշվելու և ճարպկության արգասիք է՝ վստահեցնում են լեռնագնացները։

Back to top button