Հասարակություն

Արհեստական ինտելեկտի համաշխարհային շարժմանը կմիանան հայ մասնագետներ


2019 թվականին ՀՀ-ը կհյուրընկալի ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, նորարար տեխնոլոգիաների առաջատար մասնագետների՝ ՏՏ համաշխարհային կոնգրեսի շրջանակներում: «Վերաիմաստավորել կենտրոնը» խորագրի ներքո նորարար մտածողները կքննարկեն արդի մարտահրավերից բխող թեմաներ, ինչպես նաեւ՝ կրթության, ապակենտրոնացման, հումանիզմի մասին, Հայաստանը աշխարհի ՏՏ առաջընթացի այլ աղբյուր կամ կենտրոն դարձնելու հնարավորության շուրջ: Ոլորտի առաջատար մասնագետները միջազգային համաժողովը դիտարկում են միջոց՝ աշխարհին եւս մեկ անգամ ներկայանալու համար, որը նաեւ բիզնես միջավայրի եւ նոր ներդրումներ կատարելու հեռանակար ունի: Հայ ՏՏ մասնագետները եւս կներգրավվեն արհեստական ինտելեկտի համաշխարհային շարժմանը՝ պարզել է «Ռադիոլուրը»:

Back to top button