ԿարևորՀասարակություն

Կգործի Երևան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երևան — «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ
ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի
հանձնարարականի համաձայն՝  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է  փորձնական երթուղի, որը
կգործի հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից:

Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։

Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին
կից  գծանշումներով  առանձնացված տարածքից, ավտոբուսներով և
միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։

Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։

Back to top button