Քաղաքական
Էստոնիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդ է այցելել


Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերը հունիսի 13-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր:
Նրան ուղեկցել են Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Էստոնիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Սվեն Միքսերը ծաղկեպսակ է տեղադրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշահամալիրի եւ ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ: