ԿարևորՍպորտ

Norway Chess-2017. Արոնյանը հաղթեց Կրամնիկին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը:

6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է ռուս Վլադիմիր Կրամնիկին: Պարտիան ավարտվել է 34-րդ քայլում:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Այս պահին հայ շախմատիստը վաստակած 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում Հիկարու Նակամուրան է (3,5 միավոր), ով այժմ ուժերը չափում է Սերգեյ Կարյակինի հետ:

Աղբյուր՝ armsport.am

Ցուցադրել ավելի
Back to top button