Միջազգային

Մակրոնի կուսակցությունը հաղթում է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» կենտրոնամետ կուսակցությունը։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ը,գրում է BBC-ն։

Մակրոնի կուսակցությունը հավաքում է 28.21 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում է աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունը՝ 15.77 տոկոս արդյունքով։ Մարին Լե Պենի «Ազգային ճակատը» ստանում է 13.2 տոկոս ձայն։

Մակրոնի կուսակցության դաշնակիցը՝ «Դեմոկրատական շարժումը», հավաքում է 4.11 տոկոս ձայն։ Երկու կուսակցությունները կարող են խորհրդարանում 390-430 տեղ զբաղեցնել։ Ընդհանուր առմամբ Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ խորհրդարանի ստորին պալատում, կա 577 տեղ։

Ազգային ժողովի ընտրություններն ավանդաբար անցկացվում են երկու փուլով։ Երկրորդ փուլը կկայանա հունիսի 18-ին։ Երկրորդ փուլ անցնելու համար անհրաժեշտ է առաջինում հավաքել առնվազն 12.5 տոկոս ձայն։

Քվեարկությանը ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 51 տոկոս։ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնը հայտարարել է, որ նախորդ ընտրությունների հետ համեմատած մասնակցությունը զգալի նվազել է, և դա վկայում է երկրի քաղաքական կյանքում վստահության ճգնաժամի մասին։

Back to top button