Հասարակություն

Հայ բժիշկները Հարավային Սուդանում են հասկացել, թե ինչ է մարդասիրությունը


Սուդանից Հայաստան վերադարձած հայ բժիշկները՝ Գևորգ Ոսկանյանը, Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը: Արցախից տեսազանգի միջոցով բժիշկներին ողջունեց Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը:

Նրանք Սուդանի Նուբա լեռներ էին մեկնել՝ ժամանակավորապես փոխարինելու 2017թ . «Ավրորա»-ի դափնեկիր Թոմ Քաթինային, ով տեղի միակ վիրաբույժն է: Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ: Տեւական պատերազմի ու աղքատության պայմաններում այս բնակավայրի հարյուր հազարավոր բնակչությունն անվերջ տառապանքների մեջ է:

Ողջ շրջանին սպասարկող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան տարիներ շարունակ այս ամենի ականատեսն է, ով Սուդան էր ժամանել խաղաղության ժամանակ, բայց չլքեց մարդկանց 2011թ. սկսված քաղաքացիական պատերազմից հետո: Բժիշկ Թոմ Քաթինան, միակ վիրաբույժն է 750 հազար բնակիչ ունեցող մի տարածաշրջանում, որն իր չափերով հավասար է Ավստրիային։

Քաղաքը չունի էլեկտրականություն եւ կոյուղի, երեկոյան 7-ից գործում է պարետային ժամը, բայց արդեն 5-ից քաղաքի փողոցները դատարկ են: Բնակիչները միայն մեկ նպատակ ունեն՝ ողջ մնալ:

Կավաջա կամ սպիտակ մարդ։ Այսպես էին դիմում Հայաստանցի  բժիշկներին  Նուբա լեռներում դաժանությունը չէր, որ պետք է զարմացներ նրանց։ Հայ բժիշկներն այնտեղ իրապես հասկացել էին, թե ինչ է մարդասիրությունը։

Բժիշկ Գևորգ Ոսկանյանն էլ այլ բանի վրա ուշադրություն հրավիրեց. «Այնտեղ շատ բարի ու աղաթող մարդիկ էին, բայց անհասկանալի է իրենց ապագան»:  Նրանք պատմեցին, որ առաջին իսկ հանդիպումից դրական էներգետիկա են ստացել: Նրանց սնունդը հիմնականում եղել է լոբի ու բրինձ, որն այնտեղ լավ սնունդ է համարվում:

Հայ բժիշկները չմոռացան նշել, որ Սուդանում խիստ անհրաժեշտ բժշկական սարքեր են հարկավոր:

«Արհեստական շնչառական սարք է հարկավոր, որի բացակայության պատճառով հիվանդ  են կորցրել, քանի որ կարողացել են  միայն շատ թույլ մակարդակի օգնություն ցույց տալ և աղոթել: Անեսթեզիա ապահովելու համար է մեխանիկական սարք հարկավոր, քանի որ ամեն բան ձեռքով է արվում»,- ներկայացեց Գևորգ Ոսկանյանը:

Բժիշկները վստահ հայտարարեցին՝ իրենք պատրաստ են հետագայում վերադառնալ Սուդան կամ այլ երկրներ, որտեղ իրենց աջակցության կարիքը կլինի, ավելին՝ Թոմ Քաթինային հետ էլ բանավոր պայմանավորվածություններ ունեն:

Ցուցադրել ավելի
Back to top button