Հասարակություն
Ֆիրդուսիի առեւտրականների մտահոգությունները «Ռադիոլուրը» փոխանցել է Տարոն Մարգարյանին


Նշենք, որ քաղաքային իշխանությունները տեղի աշխատակիցներին հորդորում են տեղափոխվել մայրաքաղաքում գործող այլ տոնավաճառներ, ինչին էլ առևտրականներն ընդդիմանում են՝ պատճառները շատ են:
Առևտրականների մտահոգությունները «Ռադիոլուրը» փոխանցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ ստացել պատասխաններ։
Առաջիկայում Ֆիրդուսի տոնավաճառի տարածքում սկսվելու են շինարարական աշխատանքներ։ Այդ տարածքում կառուցվելու է 33- րդ թաղամասը՝ մոտ 90 մ. տրամագծով ամբողջապես կոր, օղակաձև նոր հրապարակով։ Այն բազմաֆունկցիոնալ նշանակության է ունենալու. լինելու են և՛ բնակելի, և՛ կոմերցիոն հատվածներ։