Հասարակություն

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառվածության խնդիրները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց, որպես առավել խոցելի խմբի, պաշտպանվածության, նրանց սոցիալական իրավունքների և սոցիալական ներառվածության հիմնախնդիրները:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հյուրերը ներկայացրել են Եվրամիության ֆինանսավորմամբ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» գործընկեր կազմակերպության հետ համատեղ իրականացվող գրանտային ծրագիրը, որը միտված է լինելու Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքի և սոցիալական ներառվածության ուսումնասիրությանն ու դրա արդյունքում հետագա կատարելագործմանն ու հնարավորինս համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին:

ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ներկայացրել է աղետների ռիսկի նվազեցման կառավարության ծրագրում նախարարության կողմից առաջարկվող միջոցառումները, որոնք միտված կլինեն խոցելի խավի, այդ թվում և հաշմանդամություն ունեցող անձանց, կարիքների ուսումնասիրությանը, խոցելիության նվազեցմանը և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղ իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառվածության և հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական իրավունքների մասին հանրային իրազեկման գործընթացները:

Ցուցադրել ավելի
Back to top button