Քաղաքական

ՀՀԿ-ն որոշել է ԱԺ պատվիրակությունների ղեկավարների թեկնածուներին

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական խնդիրներ, ամփոփել են ԱԺ արտահերթ նիստի աշխատանքները, քննարկումներ են ծավալվել արտաքին քաղաքական օրակարգի շուրջ, և ամենակարևորը՝ առաջադրվել են Ազգային ժողովի պատվիրակությունների թեկնածուները: Նախօրեին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ այդմ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է Արա Բաբլոյանի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավարի պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովի, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար՝ Արփինե Հովհաննիսյանի, ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար՝ Հերմինե Նաղդալյանի, Հայաստան-Եվրամիություն և Եվրանեսթի պատվիրակության ղեկավարի՝ Արմեն Աշոտյանի, ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար՝ Կորյուն Նահապետյանի, Ուղղափառության՝ Արտաշես Գեղամյանի, Սևծովյան խորհրդարանական վեհաժողով՝ Գագիկ Մինասյանի, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով՝ Մարգարիտ Եսայան և Միջխորհրդարանական միությունում նորից ի պաշտոնե առաջադրվել է Արա Բաբլոյանի թեկնածությունները:

Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական պատվիրակության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է Արտաշես Գեղամյանի թեկնածությունը, Հայաստան-ԱՄՆ՝ Արփինե Հովհաննիսյանի, Հայաստան-Արցախ՝ Արա Բաբլոյանի և Հայաստան-Վրաստան, Հայաստան-Բելառուս, Հայաստան-Կիպրոս պատվիրակությունների ղեկավարի պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:

Back to top button