Սյունիքի օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը (տեսանյութ)


Այսօր Սյունիքի օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը: Սյունիքի մարզպետարանի ֆեյբուքյան էջը հայտնում է, որ հաշվի առնելով լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հայտնում ենք, որ 2017 թվականի հունիսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզկենտրոնի օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը:
Piper M500 օդանավի վայրէջքի պահին օդանավակայանում են գտնվել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև ուժային կառույցների մի շարք պատասխանատուներ։
Մարզպետ Վահե Հակոբյանը դարձել է մարզի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարած առաջին օդանավի առաջին ուղևորը:
Փորձնական վայրէջքն իրականացվել է օդանավակայանի վիճակը գնահատելու, առկա թերությունները շտկելու նպատակով: Նշենք, որ Սյունիքի օդանավակայանը կանոնավոր թռիչքներ կսկսի իրականացնել համալիրի շինանրարական աշխատանքների վերջնական ավարտից հետո: