ԿարևորՔաղաքական

«Սասնա ծռեր»-ի դատը հետաձգվեց

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի տասնչորս անդամի գործով դատավարությունը: Ամբաստանյալներից Պավել Մանուկյանը դատարան մտավ երգելով ու հայտարարեց, որ մարտական տրամադրություն ունի:

Դատավոր Արթուր Գաբրիելյանն այդպես էլ նիստը չբացելով` հետաձգեց այն: Կողմերի համար պարզ չդարձավ, թե ինչ պատճառով է նիստը հետաձգվում: Նիստի ավարտին Պավլիկ Մանուկյանից հարցրինք` ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ, ինչին ի պատասխան նա ասած. «Ո՞նց կարող եմ ընդունել այս շինծու մեղադրանքը»:

Նշենք, որ դատարանը լեփ-լեցուն էր «Սասնա ծռերի» համակիրներով ու հարազատներով, դատարանը սաստում է՝ եթե չլռեք, նիստը կհետաձգեմ: Ի պատասխան դատարանի հայտարարությանը՝ «Միայնակ գալը»՝ Արայիկ Խանդոյանը հակադարձեց:

Խանդոյանի այս հակադարձումից հետո ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը ոտքի կանգնեց ու սկսեց կրկնել՝ ժողովրդի ձայնը չեք կարող լռեցնել: Ոստիկանները սաստեցին նրան ու նստեցրին: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 21-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button