Հասարակություն

«Միսս ԱՊՀ» դարձավ Հայաստանի ներկայացուցիչը

Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթում «Գրան-պրի» մրցանակին արժանացավ Հայաստանը ներկայացնող Շուշան Երիցյանը։ ժյուրիի կազմը Շուշան Երիցյանին ճանաչեց մրցույթի հաղթող:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էր «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանը։ Հայաստանից ընտրված ժյուրիի մյուս անդամներն այլ ոլորտներից էին։ Ժյուրիի կազմում էին երգչուհիներ Աննա Խաչատրյանն ու Ռուզան Ավետիքյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը։

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել ոն 18-ից 25 տարեկան 24 գեղեցկուհիներ, որոնք հաղթել էին իրենց երկրներում անցկացված նախընտրական փուլում։

Ցուցադրել ավելի
Back to top button