Հասարակություն

Ծնվել են Ջորջ եւ Ամալ Քլունիների երկվորյակները

Հունիսի 6-ին լույս աշխարհ են եկել Ջորջ եւ Ամալ Քլունիների երկվորյակները: Աստղային զույգը դուստր եւ որդի է ունեցել, որոնց կոչել են Էլլա եւ Ալեքսանդր: Հաղորդում է USA Today-ը:
«Եվ երեխաները, և Ամալը իրենց լավ են զգում, առողջ են»,-հաղորդում է կայքը՝ վկայակոչելով Քլունիների խոսնակին:

56-ամյա Ջորջը եւ 39-ամյա Ամալն առաջին անգամ են ծնողներ դառնում:

Այս տարի «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Ջորջ Քլունին պետք է գար Հայաստան, բայց արարողության ժամանակ ցուցադրված տեսաուղերձի ժամանակ նա հայտարարել էր, որ Հայաստան չի եկել ծննդաբերության ժամանակ կնոջ կողքին լինելու համար։

Հոլիվուդյան դերասանն ամուսնացել է լիբանանցի իրավաբան Ամալ Ալամուդդինի հետ 2014 թվականին:

Back to top button