Տնտեսական

Գյուղթմերքի տոնավաճառը՝ այս շաբաթ


Այս շաբաթ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Կասյան փողոցում իր աշխատանքները կսկսի գյուղթմերքի՝ արդեն ավանդական դարձած  տոնավաճառը: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի փոխանցմամբ,  2011 թվականից  Երևանում 581 տոնավաճառ է կազմակերպվել և դա լինելու է շարունակական։ Այս շաբաթ մեկնարկող տոնավաճառի պայմանները նույնն են՝ տաղավարները, կշեռքներն ու տարածքը գյուղացիներին կտրամադրվեն անվճար: Փոխնախարարի խոսքով՝ 120-130 ֆերմեր ներգրավված կլինի գյուղատնտեսական տոնավաճառում։

«Ֆերմերներին շուկայի տարածքը և կշեռքը կտրամադրվի անվճար, ինչպես եղել է նախորդ տարիներին», — ասաց Մակարյանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button