Քաղաքական

ԱՄՆ-ն հանձնառու է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Թիլերսոն

ԱՄՆ պետդեպատամետը հրապարակել է Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի շնորհավորական ուղերձը, որում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը։

Ուղերձում նշվում է, որ Վաշինգտոնն ու Բաքուն սերտ գործընկերություն են պահպանում՝ հիմնված էներգետիկայի և անվտանգության հարցերով տարիներ շարունակ իրականացվող համագործակցության, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների վերաբերյալ երկխոսության վրա:

«ԱՄՆ-ը խրախուսում է ավելի անվտանգ և բարգավաճ երկիր կառուցելուն ուղղված ջանքերը, որը հարգում է իր ժողովրդի հիմնարար ազատությունները: Մենք նաև հանձնառու ենք մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է ուղերձում:
Back to top button