Քաղաքական

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ համերաշխություն հայտնեց Իրանի բարեկամ ժողովրդին

Հայաստանի Ազգային ժողովը հերթական ընդմիջումից հետո նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ համերաշխություն հայտնելով Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցավով նշել է. «Մենք տեղեկատվություն ստացանք, որ Իրանի խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ես կարծում եմ, որ մենք պետք է դատապարտենք այդ ահաբեկչական ակտերը, մեր համերաշխությունը հայտնենք մեր բարեկամ ժողովրդին»,- ասաց Շարմազանովը:

Նա Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից համերաշխություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին՝ ընդգծելով, որ ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորները դատապարտում են բարեկամ երկրում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը:
Ցուցադրել ավելի
Back to top button