Միջազգային

Qatar Airways-ը դադարեցրել է թռիչքները Պարսից ծոցի մի շարք երկրներ

Qatar Airways ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Բահրեյն, ասվում է ավիափոխադրողի կայքում։

Թռիչքների դադարեցման պաշտոնական պատճառը չի անվանվում։ Ընկերությունում նշել են, որ չեղարկված չվերթների տոմսեր գնած բոլոր անձիք կարող են հետ ստանալ տոմսի ամբողջական գումարը կամ թռիչքի այլ ուղղություն ընտրել։

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ մեղադրելով Դոհային ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ։ Ավելի ուշ նրանց որոշմանն էին միացել Եմենը, Լիբիան, Մալդիվներն ու Մավրիկիան։
Ցուցադրել ավելի
Back to top button