ԿարևորՔաղաքական

Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի. ՀՀ Նախագահ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե իր և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև հարաբերությունները լարված են:  Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը հայտարարել է , որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի:

«Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը՝ գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին՝ մտացածին են: Մենք շատ լավ հասկանում ենք և՛ կուսակցության, և՛ իշխանության մակարդակում, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները։ Բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,-ասել է երկրի ղեկավարը:

Back to top button