Հասարակություն

Իշխան Զաքարյանի կինն ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնից

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ազատվել է աշխատանքից:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշումն ընդունել է՝ ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով:

Նշենք, որ Գայանե Սողոմոնյանը ՎՊ նախկին նախագահ, ներկայումս «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանի կինն է:

Ցուցադրել ավելի
Back to top button