Միջազգային

Հրաձգություն Օռլանդոյում. հաղորդվում է 5 զոհի մասին

ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան «բազմաթիվ զոհեր»: Այս մասին հայտնել է Օրանջ-քաունթիի ոստիկանապետի գրասենյակը:

«Ոստիկանապետի գրասենյակի աշխատակիցներն աշխատում են պատահարի վայրում, իրադրությունը վերահսկվում է: Կան բազմաթիվ զոհեր: Շերիֆը լրացուցիչ տեղեկատվություն կհայտնի առաջին իսկ հնարավորության դեպքում»,-ասված է ոստիկանության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

CNN-ի տվյալներով ՝ առնվազն 5 մարդ զոհվել է: Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպը ահաբեկչության հետ կապ չունի: Խոսքը, ամենայն հավանականությամբ, գնում է աշխատանքային կոնֆլիկտի մասին: Կրակողը սպասնված է:

Back to top button