Լայնամասշտաբ հարձակում վստահաբար չի լինի. Արման Նավասարդյան


«Բա՞րձր է արդյոք Արցախում պատերազմի վերսկսման հավանականությունը». հարցը կրկին արդիական է դարձել Միջազգային ճգնաժամային խմբի հերթական տագնապալի շեշտադրումներով լի զեկույցից հետո:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանի լոբբիստական աշխատանքի հետևանքն է այդ զեկույցը:
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հորդորում է նայել զեկույցին ու փորձել հասկանալ, թե ում է դա ձեռնտու: Ըստ նրա՝ նման զեկույցը պետք է Բաքվին, քանի որ այնտեղ լարված ներքին վիճակ է և տնտեսական, և քաղաքական առումով իսկ արտաքին թշնամու շուրջ նման դեպքերում ավելի դյուրին է համախմբել ժողովրդին:
«Եթե ասում են լարված վիճակ է՝ կարծես փորձում է թաքցնել այն, ինչ կա սահմանին: Իսկ ՀՀ-ում դա լարվածություն, փսիխոզ առաջացնելու նպատակ կա»:
Լայնամասշտաբ հարձակում վստահաբար չի լինի, բայց չի բացառվում էսկալացիան՝ կարծում է դեսպանը: Այդ խմբի հայտարարությունը քարոզչական դիվերսիա է, բայց պետք չէ ամենևին ուշադրություն դարձնել դրան:
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ քարոզչական հնարք չէ, այլ իրականությանն ամենամոտ զեկույցն է: Այն չափից ավելի բալանսավորված է.
«Տպավորություն է կարծես լավ չեն ընթերցել: Հստակ նշվել է, որ կողմերն այսօր պատրաստ չեն գնալ զիջումների: Մի մանրուք, որ երբևէ չի հանդիպել՝ Արցախը պատրաստ է պատերազմի դեպքում պատրաստ է ոչ միայն պաշտպանության։ Այլ նաև անցնել հարձակման ու խորանալ, ինչի հետևանքով Ադրբեջանը կունենա փախստականներ: Նրանք նշում են, որ ունակ են իրագործել այս ծրագիրը»:
Կողմերը սխալ են գնահատում իրավիճակը՝ ինչը կարող է բերել էսկալացիայի: Զեկույցի նպատակը միջազգային հանրության ուշադրությունը Արցախյան խնդրի վրա կենտրոնացնելն է, կարծում է արցախցի քաղաքագետը: ՄՃԽ անշուշտ ՀՀ-ի համար բացասական զեկույցներ էր պատարստում, սակայն վերջին տարում բավականին հավասարակշռված են: Նրանք շեշտում են, որ խնդիրը միայն բանակցային լուծում ունի՝ հիշեցրեց նա:
Ստեփան Գրիգորյանն էլ ուշադրություն հրավիրեց նրանց այն ձևակերպման վրա, ուր ասվում է, թե պետք է ստիպել կողմերին խաղաղ կարգավորման: Սակայն, նրա դիտարկմամբ, ՀՀ ստիպել պետք չէ, քանի որ հայկական կողմը կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը: Նա, ի տարբերություն նախորդ դիտարկման, նկատեց, որ կարևոր էր զեկույցի վերջնական եզրակացությունը. «Օբյեկտիվ գնահուտում չտեսա ԵԱՀԿ վերջին հասցեական հայտարարության մասին»:
Դնել հավասարության նշան Երևանի ու Բաքվի գործողությունների միջև նշանակում պաշտպանել Բաքվին, սա խորամանկ կերպով պատրաստված փաստաթուղթ է՝ կարծում է դեսպան Նավասարդյանը: Մենք պետք է զգոն լինենք, քանի որ այս զեկույցն ինչ-որ գծեր է տանում խնդրի լուծման ուղղությամբ՝ շեշտում է նա:
Իսկ ահա քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, անդրադառնալով զեկույցին՝հստակեցրեց, Արցախում բնակչության 99 տոկոսը դեմ է զիջումներին: