Միջազգային

Եղիսաբեթ II-ը Վինդզորում հարգել է լոնդոնյան ահաբեկչության զոհերի հիշատակը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Վինդզորի եկեղեցում հարգել է անցած գիշեր մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը։ Այս մասին հայտնել է Բուքինգեմյան պալատի ներկայացուցիչը։

Պալատի մամլո ծառայության ներկայացուցչի փոխանցմամբ՝ նա միացել է զոհերի հիշատակի աղոթքներին։

Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը երեք ահաբեկիչներ ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել հետիոտներին Լոնդոնյան կամրջի շրջանում, այնուհետև հասել են Բորո-մարկետ շուկա, որտեղ, մեքենայից դուրս գալով, դանակներով սկսել են հարձակվել անցորդների վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 7 մարդ, 48 մարդ հոսպիտալացվել է։ Հարձակվողները ոչնչացվել են ոստիկանության կողմից։ Ահաբեկչությունների հետաքննման շրջանակում 12 մարդ է ձերբակալվել։
Կարդացեք նաև
Close
Back to top button