Միջազգային

Արտաքին քաղաքական ցնցումներ` արաբական աշխարհում


Արտաքին քաղաքական ցնցումներ` արաբական աշխարհում. այսօր միանգամիցպետություն խզել է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ

Հատված «Ռադիոլուր»-ի 18.00-ի թողարկումից

Այսօր հայտնի է դարձել, որ Արաբական Միացյալ էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Յեմենը, Լիբիան և Մալդիվները դադարեցրել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և այդ երկներից արտաքսում են Կատարի դիվանագետներին: Իսկ այդ երկրի քաղաքացիներին 14 օր է տվել երկիրը լքելու համար:

Սաուդյան Արաբիան այսօր փակել է հարևանի հետ սահմանը, դադարեցրել ցամաքային, ծովային և օդային հաղորդակցությունը: Կատարին հեռացրել են նաև Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայից, որը պայքարում է ապստամբ-խուսիտների դեմ, որոնք վերահսկողության տակ են առել Յեմենի մի մասը: Նավթի համաշխարհային գներն աճ են գրանցել Կատարի հետ թվարկված երկների դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին նորության ֆոնին:

Այդ երկները Կատարին մեղադրում են տարածաշրջանն ապակայունացնելու մեջ և իրենց գործողությունները հիմնավորում են անվտանգության նկատառումներով: Մասնավորապես, թվարկված երկրների  իշխանությունները հայտարարել են, որ Կատարը սատարում է տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումներին, և իրենք պետք է  պաշտպանեն իրենց ազգային անվտանգությունը ահաբեկչության, ծայրահեղականության վտանգից:

Բահրեյնի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Կատարը փորձում է ապակայունացնել իրավիճակը թագավորությունում և նույնպես դադարեցրել է հաղորդակցությունը Դոհայի հետ: Մոտավորապես նույն բովանդակությունն ունեն մյուս երկների հայտարարությունները. մասնավորապես Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Կատարը տարածում է ահաբեկչական Ալ-Քաիդա և Իսլամական պետություն խմբավորումների գաղափարախոսությունն ու պառակտում է արաբական հասարակությունը:

Պաշտոնական Դոհան այդ որոշումը անվանել է չարդարացված և հերքել է ահաբեկչական խմբավորումներին սատարելու մեղադրանքները: Տեղի ունեցածին արձագանքել  են նաև մի շարք երկրների ղեկավարներ, մասնավորապես Միացյալ նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ մեկնաբանելով դիվանագիտական ճգնաժամը, արաբական աշխարհի պետություններին միասնության կոչ է արել՝ առաջարկելով նաև Վաշինգտոնի աջակցությունը: Իրանը նույնպես Պարսից ծոցի երկրներին երկխոսության կոչ է արել: Նշենք, որ սա աննախադեպ պառակտություն Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի ամենահզոր անդամների միջև:

Քաղաքական այս դեմարշը մի շարք փորձագետներ արդեն անվանել են արտաքին քաղաքական երկրաշարժ տարածաշրջանում, Էր-Ռիադ Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցից երկու շաբաթ անց՝  Թրամփը այդ այցի ժամանակ իր զրուցակիցներից պահանջել էր վճռական քայլեր կրոնական ծայրահեղականության դեմ:

Թրամփի՝ տարածաշրջան այցի և այսօրվա իրադարձությունների միջև կապ է տեսնում ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը նշեց, որ այսօրվա դեմարշի համար կան բավականին խորքային պատճառներ՝ Մերձավոր Արևելքում առկա չլուծված ճգնաժամն է:

Որքան հեռուն կարող է գնալ այս ճգնաժամը արաբական երկների հետ հարաբերություններում, ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչը նշեց, որ շատ հեռուն չի կարող գնալ. պետք չէ մոռանալ՝ Կատարում է գտնվում ամերիկյան նավատորմի հենակետը:

Զրուցակիցս նշեց, որ փորձ է արվում սահմանափակել տարածաշրջանի խաղացողների գործողությունները եւ ուրվագծել նրանց դերակատարության սահմանները։

Նկարը՝ ՏԱՍՍ-ի

Ցուցադրել ավելի
Back to top button