Միջազգային

Պայթյուն՝ Իրանի Շիրազ քաղաքի առևտրի կենտրոնում․ կա 30-ից ավելի վիրավոր

Իրանի Շիրազ քաղաքի առևտրի կենտրոնի առաջին հարկում հզոր պայթյուն է որոտացել՝ հայտնում է RIA Novosti-ն։ Պայթյունի ալիքից կոտրվել են հարակից խանութների ապակիները։

Ֆարս նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մուհամմադ-Ռեզա Ալի Մանեշը պետական հեռուստատեսության եթերում հայտնել է, որ վիրավորվել է 32 մարդ։ «Բոլոր տուժածների վիճակը կայուն է։ Առևտրի կենտրոնում պայթյունի պատճառները դեռևս անհայտ են»,-հայտարարել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հատուկծառայությունները վնասազերծել են ահաբեկչական խմբավորում, որը մտադիր էր երկրում պայթյունների շարք իրականացնել։

Ցուցադրել ավելի
Back to top button