Հասարակություն
Հունիսի 4-ին կգրանցվի մինչև +31 աստիճան տաքություն


Երևան քաղաքում հունիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 12-17մ/վ արագությամբ:
Վաղը Երևանում կգրանցվի մինչև +31 աստիճան տաքություն, հաջորդ օրերին ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկվա ժամերին հասնելով +31- +33-ի:
ԱԻՆ պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հանրապետության տարածքում հունիսի 4-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 7-8-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: