Քաղաքական

ԿԽՄԿ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ԿԽՄԿ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակում տեղյակ չեն, թե ինչ հիմնավորմամբ է Ադրբեջանի Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովան հայտարարել, թե իբրև 27 ադրբեջանցի երեխա դեռևս գտնվում է գերության մեջ, հայտնում է Արցախպրեսը։

ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ իրենք չեն տիրապետում նման տեղեկության: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակն ընդհանրապես ադրբեջանցի երեխաների գերության մասին տեղեկությունների չի տիրապետում»,- ասել է Մուսայելյանը:

Հիջրան Հուսեյնովան այդ հայտարարությունն արել է հունիսի 1-ին Ադրբեջանում կայացած ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հարցերի, առողջապահությանև կայուն զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ իր ունեցած ելույթում։

Ցուցադրել ավելի
Back to top button