ԿարևորՀասարակություն

Մեկնարկել են միասնական քննությունները

հրապարակված 10.57-ին
լրացված 16.55-ին

Հայաստանում և Արցախում մեկնարկել են կենսաբանություն, աշխարհագրություն և ընդհանուր պատմության առարկանների միասնական և ավարտական քննությունները: Շուրջ 1500 դիմորդներ քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից։ Քնություններն անցկացվել են 13 քննակենտրոններում՝ 11-ը մարզերում, 2-ը՝ Երևանում։ Հաշվի առնելով դիմորդների փոքր թվաքանակը՝ ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարակաների դիմորդները նույն քննական սենյակում են հանձնել քննությունները: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի փոխանցմամբ բոլոր քննական կենտրոններում քննությունները մեկնարկել են 09.30-ին: «Ռադիոլուրն» Արա Իսպիրյանի հետ կապ է հաստատել նաև քննությունների ավարտից հետո: ԳԹԿ տնօրենը հայտնել, որ քննությունները անցել են հանգիստ, առանց որևէ խնդիրների:

Հայաստանում և Արցախում մեկնարկել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական և ավարտական քննությունները: Շուրջ 1500 դիմորդներ այսօր քննություն են հանձնել։ Դրանք անցկացվել են 13 քննակենտրոններում՝ 11-ը մարզերում, 2-ը՝ Երևանում։ Այսուհետև յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին լինելու են միասնական քննությունների օրեր:

Քննական շրջանը մեկնարկեց: Հանրապետությունում ձևավորված 13 քննակենտրոններում դիմորդներն այսօր քննությունն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից։ Միասնական քննության անցկացման կարգը մանրամասն բացատրելուց հետո՝ ԳԹԿ ներկայացուցիչները բացեցին թեստերը և բաժանեցին դիմորդներին: Մինչ այդ սակայն փորձեցինք ծանոթանալ դիմորդների տրամադրությանն ու ակնկալիքներին:

Հաշվի առնելով դիմորդների փոքր թվաքանակը՝ «Ընդհանուր պատմություն» եւ «Աշխարհագրություն» առարկաների դիմորդները նույն քննական սենյակում են հանձնել քննությունները: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի փոխանցմամբ՝ բոլոր քննական կենտրոններում քննությունները մեկնարկել են 09.30-ին: («Կենսաբանություն առարկայի համար ԳԹԿ-ն ստացել է 1171 է, աշխարհագրության համար՝ 271, իսկ համաշխարհային պատմություն առարկայի համար 88 հայտ): Արա Իսպիրյանի հետ կապ հաստատեցինք նաև քննությունների ավարտից հետո: «Ռադիոլուրի» հետ զրույցում ԳԹԿ տնօրենը հայտնեց, որ քննություններն անցել են հանգիստ, առանց միջադեպերի:

Ինչ վերաբերում է քննությունների բողոքարկմանը` ԳԹԿ տնօրենը նշեց, որ դիմորդները դա կարող են անել ցուցակները փակցնելուց անմիջապես հետո:

Միասնական հաջորդ քննությունը կկայանա հունիս 6-ին, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից:

Մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: Այսօր քննություններ կանցկացվեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», հունիսի 6-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 9-ին` «Ֆիզիկա», հունիսի 13-ին` «Օտար լեզուներ», հունիսի 16-ին` «Մաթեմատիկա», հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից:
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննության արդյունքներին դիմորդները կարող են ծանոթանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում կամ ԿԳՆ ֆեյսբուքյան էջում:

Back to top button