ԿարևորՄշակույթ

Հայաստանի ներկայացուցչուհի Անահիտ Ադամյանը՝ «Մանկական նոր ալիք 2017»-ի հաղթող

Երիտասարդ կատարողների «Մանկական նոր ալիք 2017» միջազգային մրցույթում հաղթել են Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցչուհիները՝ Անահիտ Ադամյանը եւ Արինա Պետրովան, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:

Մրցույթի եզրափակիչը կայացել Է «Արտեկ» մանկական կենտրոնում: Դրան մասնակցել են 11 երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Գերմանիայի, Իսրայելի, Լատվիայի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Ղազախստանի, Աբխազիայի 13 երեխաներ: Առաջին տեղն զբաղեցրել են Անահիտ Ադամյանը եւ Արինա Պետրովան: Երկրորդ տեղը բաժին Է հասել իսրայելացի պատանի երգչուհի Կուպեր Տալիին, երրորդը՝ ռուսաստանցի Եվգենի Բոյցովին: Հանիսատեսների համակրանքի մրցանակն ստացել Է Ամինա Ժապարը՝ Ղազախստանից:

Ժյուրիի աշխատանքին մասնակցել են Եվգենի Կռիլատովը, Գրիգորի Գլադկովը, Լեւ Լեշչենկոն, Եվգենի Կոմբարովը, Օլեգ Գազմանովը, Յուլիաննա Կարաուլովան: Ժյուրիի նախագահն Էր պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը: Հիշեցնենք, որ13-ամյա Անահիտ Ադամյանը երկրորդ տեղն Է գրավել 2016 թվականին Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ում:

Ցուցադրել ավելի
Back to top button