Քաղաքական

Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունն ընտրել է ղեկավար և քարտուղար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով հրավիրվել է Երևանի նորընտիր ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստ, որին մասնակցել են խմբակցության բոլոր 46 անդամները:

ՀՀԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով խմբակցության անդամները ընտրել են խմբակցության ղեկավարին և քարտուղարին:

Միաձայն կողմ քվեարկությամբ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը: Որպես խմբակցության քարտուղար առաջարկված Սուրեն Ներսիսյանի թեկնածությունը ևս հաստատվել է միաձայն:

Back to top button