Հասարակություն

Վահան Մարտիրոսյանը մասնակցել է միջազգային տրանսպորտային համաժողովի աշխատանքներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային
Հանրապետությունում հունիսի 1-ին մասնակցել է  «Տրանսպորտի կառավարումը»
խորագրով միջազգային տրանսպորտային համաժողովի աշխատանքներին։

Առաջին նիստում քննարկվել են Միջազգային տրանսպորտային համաժողովի 2017թ.
տարեկան բազմակի թույլտվություններին և հետագա տարիների բաշխմանը, ԵՄ
տարածքում միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների սահմանափակումներին
և չափորոշիչներին առնչվող բազմաթիվ հարցեր։

Դրան զուգահեռ, քննարկվել են նաև  շրջակա միջավայրի վրա տրանսպորտի
ազդեցության նվազեցմանը, տրանսպորտի ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծելու
հնարավորություններին, տրանսպորտային անվտանգության բարձրացմանը, ինչպես
նաև տրանսպորտի կառավարման արդյունավետությանն առնչվող և ոլորտը
կանոնակարգող այլ խնդիրներ։

Համաժողովի ընթացքում Միջազգային տրանսպորտային ֆորումի գլխավոր քարտուղար
ընտրվեց Կորեայի Հանրապետության ներկայացուցիչ Յոունգ-Թաե Կիմը: Կլոր
սեղանի շրջանակներում Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները
դարձան Միջազգային տրանսպորտային կազմակերպության անդամ:

Back to top button