Միջազգային
Մեկնարկել Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը


Սանկտ Պետերբուրգում աշխատանքն Է սկսել XXI Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ-2017): Համաժողովի գլխավոր թեման այս տարի կդառնա գլոբալ տնտեսությունում նոր հավասարակշռության որոնումները:
Գագաթնաժողովի են ժամանել 12 հազար մասնակիցներ, ներառյալ արտասահմանյան երկրների 39 նախարարներ և ընկերությունների 870 ղեկավարներ: Համաժողովի շրջանակներում կկայանան 100-ից ավելի միջոցառումներ:
Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, համաժողովի կենտրոնական միջոցառումը կդառնա լիագումար նիստը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ավստրիայի Հանրապետության ֆեդերալ կանցլեր Քրիստիան Քեռնի մասնակցությամբ, որը տեղի կունենա հունիսի 2-ին: ՊՄՏՀ-ի հիմնական միջոցառումները կկայանան հունիսի 1-ից մինչև 3-ը:
Գլխավոր նստաշրջանի ընթացքում կքննարկվեն հիմնական համաշխարհային տնտեսական միտումները, միջազգային օրակարգի հանգուցային թեմաները: Անցյալ տարվա համաժողովին մասնակցել Է շուրջ 12 հազար մարդ աշխարհի 130 երկրներից: