Համայնքների և մարզերի զարգացումը՝ կառավարության ուշադրության կենտրոնում


Հայաստանի կառավարությունը կարևորում է համայնքների և մարզերի զարգացման ծրագրերի իրագործումը: Թեմային կառավարության նիստի սկզբում անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը կարծում է, որ առկա է ծրագրերի իրագործման և խնդիրների բացահայտման համար լրացուցիչ խորհրդակցութունների անհրաժեշտություն: Քսանօրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները կառավարության աշխատակազմ կներկայացնեն տեղեկատվություն 2017 թվականին իրականացված գործողությունների հետևանքով արձանագրված կոնկրետ արդյունքների վերաբերյալ, որոնք դրականա ազդեցությու են ունեցել քաղաքացիների իրավունքնների պաշտպանոթյան համար, պարզեցրել են վարչարարությունը, կանխարգելել և նվազեցրել են կոռոպցիոն ռիսկերը, նպաստել են բիզնես միջավայրի զարգացմանը:
«Մեկ շաբաթյա ընթացքում ներկայացնել ժամանակացույց, պաշտոնատար անձանց մասնակցության ցանկ, օրակարգ ՀՀ մարզերում ըստ մարզային առաջնահերթությունների ընդլայնված կազմով խորհրդակցությունների կազմակերպման և իրականացման համար: Խոսքը ինչի մասին է, մենք ակնկալում ենք, որ կիսամյակում յուրաքանչյուր գերատեսչություն, նախարարություն պետք է հաշվետվություն տա հասարակությանը, թե ինչ արդյունքի է հասել կոնկրետ կիրառական Մարզպետարաննրում մենք պետք է ցանկ և ժամանակցույց ունենանք անցկացնել կառավարության նիստի նման մի խորհրդատվություն, որ նվիրված է մարզին»,-ասաց վարչապետը։